Թուրքիայում աղմկահարույց ձերբակալություն է տեղի ունեցել։ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը Հունաստանի քաղաքացու է ձերբակալել։ Վերջինս կասկածվում է լրտեսության մեջ։
Հայտնվում է, որ Մուհամմեթ Ամար Ամպարը Թուրքիա է ժամանել գործարարի անվան տակ։ Պնդում կա, թե նա ինֆորմացիա է փոխանցել թուրքական բանակի գործունեության, սիրիացի փախստականների մասին, հավաքել է այլ ինֆորմացիա։