00:00:00

Թուրքիան օդային տարածք չի տրամադրել «FLYONE Armenia»-ին դեպի Լիբանան չվերթներ իրականացնելու համար

13:51, 25 հունիս 2022 Արտաքին քաղաքականություն

Թուրքիայի ավիացիոն իշխանությունները «FLYONE ARMENIA» ավիաընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանան չվերթների իրականացման (overflight) հնարավորություն, ինչի պատճառով ընկերությունը ստիպված է մինչև ս. թ. հուլիսի 21-ը չեղարկել Երևան - Բեյրութ - Երևան երթուղով չվերթերը: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեցին «FLYONE ARMENIA» ընկերությունից:

«Նշենք, որ Երևան - Ստամբուլ - Երևան, Երևան - Փարիզ - Երևան և Երևան - Լիոն - Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի: Դեպի Բեյրութ չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված», - հայտնում են ավիաընկերությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր