00:00:00

Ադրբեջանը եւ Ռուսաստանը անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

13:12, 24 հունիս 2022 Աշխարհ

Ադրբեջանն ու Ռուսաստանը ուրբաթ օրը անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այս փաստաթուղթը վերաբերում է կիբեռտարածության անվտանգությանը»,- Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո ուրբաթ օրը Բաքվում կայացած ճեպազրույցում ասել է Լավրովը։

Ադրբեջանի արտգործնախարարն իր հերթին հավելել է, որ 30-ամյա համագործակցության ընթացքում կողմերի միջեւ ստորագրվել է շուրջ 250 փաստաթուղթ եւ համաձայնագիր։

Բայրամովն ու Լավրովն ընդգծել են, որ բանակցություններում քննարկել են տնտեսական փոխգործակցության, Կասպից ծովի, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության մեդիա կառույցների համագործակցության հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր