00:00:00

ԱԳՆ-ում անդրադարձ են կատարել հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացմանը

14:49, 24 հունիս 2022 Արտաքին քաղաքականություն

Հունիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ)  նախագահ Քերոլին Մուգարին, ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համահայկական նշանակության հարցեր: Ընդգծվել է Հայաստանի, Արցախի ու սփյուռքի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործուն ջանքերի համադրման կարևորությունը:

 

Կողմերը նաև անդրադարձ են կատարել հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացմանը: Զրուցակիցների խնդրանքով՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է մայիսի սկզբին ԱՄՆ այցի արդյունքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր