00:00:00

Շոյգուն կոչ է արել շտապ ուժեղացնել Միութենական պետության պաշտպանունակությունը

19:47, 23 հունիս 2022 Աշխարհ

Tert.am-ի փոխանցմամբ, գրում է «Ինտերֆաքս»-ը։

Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ռուս նախարարն ընդգծել է, որ ներկա պայմաններում այդ հարցը գնալով ավելի արդիական է դառնում։

«Հանգամանքները թելադրում են հրատապ համատեղ միջոցներ ձեռնարկել Միութենական պետության պաշտպանունակության ամրապնդման, զորքերի (ուժերի) տարածաշրջանային խմբավորման մարտունակության և ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգի մարտունակության բարձրացման համար»,- ասել է Շոյգուն։

Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ է «բելառուս ընկերներին» ցուցաբերել ցանկացած աջակցություն այս խնդրի լուծման համար։

Փետրվարին Մոսկվան և Մինսկը Բելառուսի տարածքում համատեղ զորավարժություններ են անցկացրել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր