00:00:00

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հայտնաբերվել են բեզոարյան այծի մնացորդներ

12:52, 23 հունիս 2022

2022 թվականի հունիսի 22-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հայտնաբերվել են բեզոարյան այծի մնացորդներ: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

 

Կենդանու անկման պատճառները պարզելու համար տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնին և ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնին:

 

Ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

 

Հիշեցնում ենք, որ՝ Բեզոարյան այծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը կազմում է 3 մլն ՀՀ դրամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր