48 տարեկան հասակում մահացել է ռուսական «Ласковый май» խմբի նախկին մենակատար, սիրված երգիչ Յուրի Շատունովը:
Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալության աղբյուրը, երգիչը մահացել շտապ օգնության մեքենայում՝ սրտի կաթվածից:
Շատունովը հատկապես հայտնի դարձավ 90-ականների սկզբին իր «Белые розы» և «Седая ночь» հիթային երգերով։