ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 23-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 35 հարց, որից 31-ը չի զեկուցվում:
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- Էկվադորի Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին,
- «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին,
- «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին,
- Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին,
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների կատարման ընթացակարգերի առանձնահատկությունները հաստատելու մասին եւ այլ հարցեր: