00:00:00

Վերին լարսի անցակետի մոտակայքում կհատկացվի մաքսային հսկողության գոտու լրացուցիչ տարածք

12:51, 21 հունիս 2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից Ռուսաստանի Դաշնության հետ աշխատանքային քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սույն թվականի հունիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ընդունվել է որոշում՝ Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետից մոտ 3-4 կմ հեռավորության վրա հատկացնել լրացուցիչ տարածք, որտեղ ևս հնարավոր կլինի իիրականացնել մոտ 250 ավտոմեքենաների մաքսային հսկողության հետ կապված գործառնություններ։ 

 

Նշված կարգավորումը դրական ազդեցություն կունենա անցակետի թողունակության բարձրացման, մեքենաների կուտակումների վերացման և գոյացած հերթերի պատշաճ կառավարման առումով։

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր