Այսօր Երևանի ավագանու նիստում որոշում կայացվեց բնակարան նվիրել հունահռոմեական ոճի 2021 աշխարհի ու 2022 թվականի Եվրոպայի մեծահասակաների առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանին։ Որոշումը կայացվեց միաձայն։
Բնակարանը գտնվում է Լենինգրադյան փողոցում։ Այն ունի 92,3 քռ/մ մակերես։
Ավագանու նիստում նշվեց, որ Մալխաս Ամոյանն այս պահին ծնողների, եղբոր ու քրոջ հետ բնակվում է 67,7 քռ/մ մակերեսով տանը։