ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, ըստ որի մեծ պատվիրակություն է մեկնելու Վիեննա:
Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.
1. Պաշտոնական այցով 2022 թվականի հունիսի 23-26-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.
Ալեն Սիմոնյան – ԱԺ նախագահ
Շիրակ Թորոսյան – ԱԺ պատգամավոր
Լուսինե Բադալյան – ԱԺ պատգամավոր
Տիգրան Սեյրանյան – ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Հակոբ Հաջի-Հակոբյան – ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Աշխեն Հայրապետյան – ԱԺ նախագահի օգնական
Ծովինար Խաչատրյան – ԱԺ նախագահի մամուլի քարտուղար
Դավիթ Հակոբյան – ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր
Էդուարդ Կարապետյան – ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության յցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ
Հրայր Քալաշյան – ԱԺ աշխատակազմի հասարակյության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Նարիբեկյանին՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (6 անձի՝ հունիսի 23-24-ը) վճարումը կատարում է հրավիրող կողմը: