00:00:00

Որքան է կառուցվել «Կոմիտաս Պարկ» բնակելի թաղամասը. այնտեղ այցելել են Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները

13:47, 20 հունիս 2022

Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում կառուցվող շենքային համալիրների շինարարական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներն այցելել են Երևանի Գրիբոյեդով 48 հասցեում կառուցվող «Կոմիտաս Պարկ» բնակելի թաղամաս: Քաղաքաշինության կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ այն բաղկացած է բազմաբնակարան բնակելի 11 մասնաշենքից, որոնցից յոթը նախատեսված է պետական ծրագրով:

 

Այցի ընթացքում կոմիտեի ներկայացուցիչներն արձանագրել են, որ մոտ 80%-ով ավարտված է ստորգետնյա երկհարկանի ավտոկայանատեղիների հիմնակմախքի կառուցումը, 75%-ով ավարտված են պետական ծրագրով նախատեսված 7 մասնաշենքերի, իսկ 55%-ով՝ բնակելի ամբողջ համալիրի երկաթբետոնե հիմնակմախքի կառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքներն իրականացվում են նախատեսված ժամանակացույցին համապատասխան: Կատարվում են միջնապատերի կառուցման և շենքերի երեսպատման աշխատանքները:

Քաղաքաշինության կոմիտեի մասնագետների շրջայցերը և բնակելի շենքային համալիրի դիտարկումները կրում են պարբերական բնույթ:

 

«Կոմիտաս Պարկ» բազմաբնակարան շենքային համալիրը հանրային ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում կառուցվում է պետական համակարգմամբ՝ բնակարանային շինարարությունը խրախուսելու և կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով: Համալիրում նախատեսված 478 բնակարանների և ավոտակայանատեղիների բաշխումն առաջին փուլով արդեն իրականացվել է: Շինարարական աշխատանքների ավարտը և բնակարանների հանձնումը նախատեսված են 2024թ. երկրորդ կիսամյակում:

 

Առաջիկայում «Կոմիտաս Պարկ» բնակելի թաղամասում մեկնարկելու է նաև պետական ծրագրի երկրորդ փուլը, որի վերաբերյալ ՀՀ կառավարության համապատասխան որոշումը ներկա պահին դեռ շրջանառվում է: Ի դեպ, երկրորդ փուլով նախատեսվող շենքային համալիրների կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր