00:00:00

ՀՀ ՄԻՊ-ը Վաշինգտոնի «Սուրբ Աստուածածին» եկեղեցում հանդիպել է հայ համայնքի հետ

06:15, 20 հունիս 2022

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում հունիսի 19-ին Վաշինգտոնի «Սուրբ Աստուածածին» Հայաստանեայց Առաքելական Եկեղեցում (St Mary Armenian Apostolic Church) մասնակցել է կիրակնօրյա Պատարագին, այնուհետև տեղի է ունեցել հանդիպում հայ համայնքի հետ։

 

Քրիստիննե Գրիգորյանը հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է Պաշտպանի առաջնահերթությունները, քննարկվել են տարբեր մարտահրավերներ, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչները Պաշտպանին են ուղղել իրենց հարցերը։

 

Պաշտպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնի «Սուրբ Աստվածածին» Հայ Առաքելական Եկեղեցուն և հայ համայնքի ներկայացուցիչներին ջերմ ընդունելության և քննարկմանը միանալու համար։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր