Կորոնավիրուսային վարակի դեպքերն աշխարհում սկսել են աճել՝ անցյալ շաբաթ հասնելով 3,4 մլն-ի, ինչն 300 հազարով ավելի շատ է, քան նախանցած շաբաթ գրանցվածները։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը։
Համավարակի հետևանքով մահացության դեպքերը, սակայն, նվազել են։ Վերջին յոթ օրերի ընթացքում COVID-19-ի հետևանքով մահացել է 8,700 մարդ, ինչը 900 դեպքով ավելի պակաս է, քան նախանցած շաբաթվա մահվան ելքերը։
Այս շաբաթ գրանցած մահերի թիվը նոր մինիմում է 2020 թ-ի գարնանից։