00:00:00

Տուգանքներ՝ ինքնաթիռից լուսանկարելու, վտանգավոր առարկաներ տեղափոխելու համար

15:15, 18 հունիս 2022

Օդային տրանսպորտով վտանգավոր նյութեր կամ առարկաներ փոխադրելու կանոնները խախտել, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն, առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ 100․000 դրամի, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 1 միլիոն դրամի չափով:

 

119-րդ հոդվածը սահմանում է, օդանավում վարքի կանոնների խախտելը:

 

Օրենքի համաձայն, օդանավում գտնվող անձանց կողմից օդանավի հրամանատարի կարգադրությունները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում 100․000 դրամի չափով:

 

Օդանավից լուսանկարելու, կինոնկարահանելու և ռադիոակապի միջոցներից օգտվելու կանոնները խախտելը` առաջացնում է նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում տուգանքի նշանակում` 100․000 դրամի չափով:

 

Իրավաբան.net

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր