00:00:00

Լավրովը և Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը

22:02, 17 հունիս 2022 Արտաքին քաղաքականություն

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 17-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը:

Ըստ հաղորդագրության՝ կողմերն ընդգծել են 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ընդունված եռակողմ հայտարարությունների կատարմանն ուղղված համապատասխան աշխատանքի իրականացման կարևորությունը Ռուսաստանի միջնորդությամբ:

Նախարարները պայմանավորվել են քննարկել նշված հարցերը Սերգեյ Լավրովի՝ հունիսի 23-24-ը Բաքու կատարելիք աշխատանքային այցի ընթացքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր