ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը չի ներխուժել Ուկրաինա, այլ հատուկ գործողության մասին հայտարարվել է, երբ այլ ճանապարհ չի մնացել Արևմուտքին մատնանշելու, որ Կիևը հանցավոր կերպով ներքաշվում է ՆԱՏՕ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք չենք ներխուժել Ուկրաինա, մենք հայտարարել ենք հատուկ ռազմական գործողության մասին, երբ մեզ այլևս ճանապարհ չեր մնացել բացատրելու Արևմուտքին, որ նա զբաղվում է հանցավոր գործունեությամբ՝ ներքաշելով Ուկրաինային ՆԱՏՕ, փայփայելով, հովանավորելով և սնուցող նեոնացիստական ռեժիմը, որի նախագահը։
Վլադիմիր Զելենսկին դեռ 2021 թվականի սեպտեմբերին ասել էր, որ եթե ինչ-որ մեկն իրեն ռուսաստանցի է զգում Ուկրաինայում, թող մեկնի Ռուսաստան»,- ասել է նա BBC-ին տված հարցազրույցում։