«ՄԱԿ-ը միշտ աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Տպավորված եմ երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի շփումներից, որոնք զարգանում են հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ»։
Այսպիսի հայտարարություն է արել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ Աբդուլլահ Շահիդը՝ ADA համալսարանում քննարկումների ժամանակ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան գտնվում է Ադրբեջանում։