00:00:00

Լեհաստանը լրջորեն ուժեղացնում է բանակը և պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի․ քաղաքագետ

11:52, 13 հունիս 2022 Արտաքին քաղաքականություն

Լեհաստանը պատրաստվում է Ռուսաստանի հետ հիպոթետիկ պատերազմի և, դրա հետ կապված, լրջորեն ուժեղացնում է իր բանակը։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, ռուս-բելառուսական հարաբերությունների մասնագետ Անդրեյ Սուզդալցևը։

 

Նա նշել է, որ լեհական բանակը «ավելի մարտունակ և մոտիվացված է», քան ուկրաինականը, թեև նրա թվաքանակն ավելի փոքր է, քան Ուկրաինայի զինված ուժերինը։

 

«Լեհաստանը պատրաստվում է: Դա չի նշանակում, որ նա կմտնի Արևմտյան Ուկրաինա, քանի որ դա թանկ թեմա է: Բայց նրանք ուժեղացնում են իրենց բանակը», -Украиной.ру-ին տված հարցազրույցում ասել է Սուզդալցևը:

 

Հրապարակման զրուցակիցը նաև մատնանշել է, որ «միջնադարից ի վեր մեծամտության բարձր մակարդակը լեհական բանակը տարավ աղետի»։ Եվ դրանում, ըստ Սուզդալցևի, մեղավոր է գլխավոր հրամանատարությունն իր սխալներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր