Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
Այս տարի Հայաստանը և Ռուսաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը բազմադարյա բարեկամության, վստահության և փոխօգնության բարի ավանդույթների պահպանման և ամրապնդման իրական օրինակ է։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք զարգացնել փոխշահավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման»։