00:00:00

Ուկրաինայից հացահատիկի դուրսբերման հարցով Անկարան Մոսկվայից պատասխանի է սպասում. Չավուշօղլու

16:52, 11 հունիս 2022 Արտաքին քաղաքականություն

Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի դուրսբերման հարցով Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու առաջարկի վերաբերյալ Անկարան պատասխանի է սպասում Մոսկվայից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

 

Նա նշել է, որ Անկարայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկվել է հացահատիկի մատակարարման հարցը: Չավուշօղլուն ընդգծել է, որ իրենք՝ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկը դուրս բերելու ՄԱԿ-ի ծրագիրն ամենաճիշտն են համարում ու կարծում են, որ կողմերը պետք է քննարկեն այն: «Մենք հայտարարեցինք Ստամբուլում այս հարցով Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին: Մեր տեսակետը հստակ ներկայացվել է, հիմա մենք սպասում ենք Ռուսաստանի պատասխանին ինչպես հանդիպման, այնպես էլ այլ մանրամասների վերաբերյալ»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր