Ժողովրդավարության, ազատ եւ թափանցիկ ընտրությունների, դատական անկախության համար «սիրտ եւ հոգի տվող» ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն է, ով պաշտում է Նիկոլին, մշտապես խառնվում Հայաստանի ներքաղաքական կյանքին ու առիթը բաց չի թողնում «նախկինների» մասին քաղաքական գնահատականներ հնչեցնելուց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբկցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, ով լուսանկար է հրապարակել:
«Տիկին դեսպանը գոհ եւ ապահով նստած է նախկինի նախկին Գագիկ Ջհանգիրյանի կողքին, մարդ, որ բոլորը գիտեն (այդ թվում կողքի տիկինը)՝ իր ամբողջ կյանքը «նվիրել է» ժողովրդավարության, ազատ ու թափանցիկ ընտրությունների, դատական անկախության կայացմանը։
Ահա այսպիսին է ժողովրդավարության բաստիոն Հայաստանը»,-հավելել է նա: