00:00:00

Նրանք դեռ կզղջան դրա համար․ Վլադիմիր Պուտին

11:57, 10 հունիս 2022 Արտաքին քաղաքականություն

Բոլոր նրանք, ովքեր լքել են Ռուսաստանը, հաստատ կզղջան այդ որոշման համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում նորարարության և տեխնոլոգիաների ոլորտի երիտասարդ ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ։

 

«Ներկայիս պայմաններում, երբ ինչ-որ մեկը մի տեղից մյուս տեղն է թռնում, նախընտրում է այստեղ դադարեցնել իր գործունեությունը, կփոշմանի, սա սպառնալիք չէ։ Նրանք կզղջան ոչ թե որ մենք ինչ-որ մեկին սպառնում ենք, հակառակը, մենք որևէ մեկին չենք սպառնում, ուղղակի կզղջան, քանի որ Ռուսաստանը մեծ հնարավորություններ ունեցող երկիր է, իսկապես: Շատերն են ափսոսում, որ պետք է հեռանան»,-ասել է պետության ղեկավարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր