Փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է․
Որոշ մարդկանց մոտ ինչ-որ հիասթափության անհասկանալի նշաններ եմ զգում՝ «էս ինչ ա կատարվու՞մ, բոլորին հավայի ձերբակալում են» ոճի մեջ։
Բա ի՞նչ էիք ուզում լիներ, պիտի հանգիստ նստեին տեղները ու դիտեին, թե ոնց եք ուզում Հայաստանն ազատել օկուպացիայից, բնական է, որ պիտի ծեծեին, բռնեին, դատեին և այլն։
Այդ կապակցությամբ ցիտեմ իմ պաշտպանյալ Տիգրան Խաչատրյանի կողմից դատական նիստին հնչեցված բառերը՝
ԳԵՏԸ ՄՏՆԵԼԻՍ ԹՐՋՎԵԼՈՒՑ ՉԵՆ ՎԱԽՈՒՄ
Տիգրանը և մյուս բոլոր պաշտպանյալներս, ովքեր հիմա անազատության մեջ են, քանի որ դուրս են եկել փողոց արդարացի պայքարի հանուն իրենց, իմ ու բոլորի երեխաների հայրենիքի, քաջ գիտակցում են այդ բառերը։
նրանք ոչ նստելուց են նեղվում, ոչ էլ՝ մեռնելուց են վախում։
Իսկ բոլոր այն անձինք, ովքեր մասնակցություն են ունեցել այդ տղաների քաղաքական հետապնդմանը, մտածելու շատ բան ունեն. նրանց գետը կեղտաջրերով լցված առվակ է ու նրանք այդ առվակից հաստատ չոր դուրս չեն գալու։ Ես դա խոստանում եմ։
Լուսանկարում ես եմ քաղաքական բանտարկյալ Տիգրան Խաչատրյանի հետ։