Մայիսի 3-ին՝ կիրակի օրը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Խաչի երևման տոնը:
Մասյացոտնի թեմից տեղեկացնում են՝ այդ օրը Սուրբ Պատարագ կմատուցի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանը.
«Այս նշանակալի տոնի առիթով, ընդառաջ հոգևոր հովվի և ծխական համայնքի հրավերի, Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցի Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանը:
Սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակից դառնալու տոնական Պատարագին և հաղորդվելու օրվա խորհրդին:
Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 11։00-ին։
«Քա՛վ լիցի, որ ես մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Խաչից բացի ուրիշ բանով պարծենամ։ Այդ Խաչի միջոցով աշխարհն այլևս մեռած է ինձ համար, ինչպես որ ես էլ մեռած եմ այս աշխարհի համար» (Գաղատացիս 6:14)»: