Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը լքում է պաշտոնը՝ երկրում վերջին հեղեղումներից հետո: Նրա հրաժարականի մասին Կրեմլում Հանրապետության Ժողովրդական ժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Նա (Մելիքովը-խմբ.) անցնում է այլ աշխատանքի, կյանքը շարունակվում է, առաջ է գնում։ Ամենակարևորն այստեղ այն է, որ հանրապետության ղեկը ստանձնի մի մարդ, որն ի վիճակի է լուծել իր առջև դրված խնդիրները, գիտի, թե ինչ և ինչպես պետք է անել՝ հաշվի առնելով այն, ինչ արվել է մինչ այժմ, և թերևս ամենակարևորը՝ նա կվայելի մարդկանց հարգանքը և վստահությունը»,-ասել է պուտինը:
Դաղստանի Ժողովրդական ժողովի անդամները Պուտինին առաջարկել են հանրապետության ղեկավարի պաշտոնում առաջադրել Դաղստանի Գերագույն դատարանի նախագահ Ֆյոդոր Շչուկինին: Պուտինը կողմ է արտահայտվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի վերջին-ապրիլի սկզբին Դաղստանում գրանցված առատ տեղումները զանգվածային հեղեղումների, ջրային և էլեկտրական համակարգերի աշխատանքի խափանումների, ճանապարհների և կամուրջների վնասման են հանգեցրել։ Վնասված տներից տարհանվել է ավելի քան 11 հազար բնակիչ։ Տարերքի զոհ է դարձել 6 մարդ։