Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին, Աշտարակ-Ագարակ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և օգնել, որ վերամբարձ կռունկի օգնությամբ բեռնատարը ուղղեն։
Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում։