00:00:00

Սիրտը չդիմացավ... Արմեն Աշոտյանը՝ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին

10:18, 05 մայիս 2022

Քիչ առաջ իմացանք, որ մեր պայքարին միացած քաղաքացիներից մեկի սիրտը չդիմացավ... 

 

Խորապես ցավակցում եմ մահացածի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, բոլորիս...

 

ՈՒ չեմ կարող լռել:

 

Այս վարչախումբը Ֆրանսիայի հրապարակում տասնյակ հազարավոր քաղաքացիների դեմ կուտակել է ոստիկանություն, պարեկներ, ԱԱԾ, սադրիչներ, սակայն չի տեղադրել գեթ մեկ շտապօգնության մեքենա հարկ եղած դեպքում մարդկանց անմիջապես առաջին օգնություն ցուցաբերելու համար:

 

Ինչու՞ չկա գեթ մեկ շտապօգնության մեքենա: Ինչու՞:

 

Այդ սրիկաների համար մենք բոլորս ընդամենը զանգված ենք, և ոչ թե մարդկային կյանքեր...

 

Արմեն Աշոտյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր