00:00:00

Հայտնի է, թե ով է Երևանում այս գիշեր սպանել նախկին ոստիկանապետի աղջկան

08:06, 05 մայիս 2022 Իրավական

Մայիսի 5-ին, ժամը 01.53-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգության խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է 30-35 տարեկան կնոջ դիակ: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից

 

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 1978 թ. ծնված Տաթևիկ Ա.-ի դին՝ պարանոցին և դեմքին բռնության հետքերով:

 

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 21.00-ից ժամը 23.30-ն ընկած ժամանակահատվածում նշված բնակարանում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում ամուսինը կնոջը հասցրել է կյանքի հետ ոչ համատեղելի մարմնական վնասվածքներ:

 

Նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 30-ամյա տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Նա ձերբակալվել է:

 

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր