00:00:00

Հերթական պետական գնումը մեկ անձից. Ո՞ր ընկերությունները կապահովեն Նալբանդի եւ Պուշկինի թունելների պահպանությունը

11:39, 05 մայիս 2022 Սոցիալական Հայաստան

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 5-ի նիստում մեկ անձից հերթական գնումը կատարելու որոշումը կայացրեց: Ըստ այդմ, նախատեսվում է Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր Վրաստանի  սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վրա գտնվող Պուշկինի և Սպիտակ-Գյումրի- Թուրքիայի ճանապարհի վրա գտնվող Նալբանդի թունելների պահպանման աշխատանքների անընդհատության և դրանցով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար մեկ անձից գնման միջոցով ձեռք բերել համապատասխան ծառայությունները:

Նախագծով նախատեսվում է Պուշկինի թունելի պահպանման  աշխատանքները ձեռք բերել «ՎԱՌՄԱՇ» ՍՊԸ-ից՝ առավելագույնը  40․6 մլն դրամ  ընդհանուր արժողությամբ, իսկ Նալբանդի թունելի պահպանման  աշխատանքները՝ «Ճանապարհ» ՓԲԸ-ից ՝ առավելագույնը  29 մլն դրամով:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Նալբանդի  և Պուշկինի թունելների պահպանման աշխատանքների մասով հաղթող էր ճանաչվել «Երեք բռունցք» ՍՊԸ-ն, որի հետ 09․02․2022թ․ կնքնվել է թիվ ՃԴ-ՀԲՄԱՇՁՆ-2022/3Ս-1 գնման պայմանագիրը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 23․02․2022 թ․ ընկերությանը ծանուցել է համաձայնագիր կնքելու մասին, հայտնելով, որ ծանուցումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում անհրաժեշտ է ներկայացնել որակավորման և պայմանագրի ապահովումները, նշելով, որ՝ հակառակ դեպքում գնումների մասին ՀՀ օրենսդրության համաձայն՝ պայմանագիրը ենթակա է միակողմանի լուծման։ Սակայն սահմանված ժամկետում ընկերության կողմից որակավորման և պայմանագրի ապահովումները չեն ներկայացվել, ինչով պայմանաորված պայմանագիրը միակողմանի լուծվել է (ծանուցումը հապարակվել է 08․04․2022թ․)»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր