00:00:00

Երեւի գնանք Ֆրանսիայի հրապարակ, այնտեղ փնտրենք արդարադատություն. Նուշիկյանը ներկա էր Հովսեփյանի գործով նիստին

21:41, 04 մայիս 2022 Իրավական

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանավորեցին, որովհետեւ իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնեց, թե ում է տեսնում, որ այս վիճակից երկիրը կարող է դուրս հանել։ Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանը։

«8 ամիս է փաստաբանները փորձում են խափանման միջոցը փոխել։ Արդարադատություն եք ուզո՞ւմ, թող դատական պրոցեսն ընթանա, բայց այդ 70 տարեկան մարդու խափանման միջոցը թող փոխեն։ Երեւի ճիշտ է, որ այստեղի այսքան ժողովրդով գնանք Ֆրանսիայի հրապարակ, ու այնտեղ փնտրենք Արդարադատություն»,- նշեց նախկին պատգամավորը։

Գարեգին Նուշիկյանն ասաց, որ իրենք Հովսեփյանի գործով այս դատարանից դրական ակնկալիք չունեն։

Նա պատմեց, որ քրեական գործը հարուցվել էր դեռեւս երկու տարի առաջ, սակայն Հովսեփյանը որեւէ անգամ չէր հրավիրվել հարցաքննության. «Դրանից անմիջապես հետո իրեն ձերբակալեցին. ուրիշ ոնց մենք հասկանանք։ Չմոռանանք, որ 10 տարի Աղվան Հովսեփյանը եղել է Գլխավոր դատախազ, որի ժամանակ եղել է «Մարտի 1», եղել են դատապարտված մարդիկ, որոնք հիմա իշխանության են։ Ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ այդ մանրախնդրությունը։ Այս խափանման միջոցը որպես պատիժ է օգտագործվում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր