00:00:00

Վաղը կքննարկվի Աղվան Հովսեփյանի կալանքի միջնորդությունը

19:10, 04 մայիս 2022 Իրավական

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ մայիսի 4-ին, մերժեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպանների կողմից դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը։

Պաշտպանները որպես ինքնաբացարկի հիմք են ներկայացրել այն, որ այս քրեական գործը մակագրվել է դատարանի նախագահի կողմից՝ ձեռքով, որով, ըստ նրանց, չի պահպանվել օբյեկտիվությունը։

Պաշտպան Սարգսյանի խոսքով՝ այս քրեական գործը հատուկ է մակագրվել դատավոր Մարտիրոսյանին. «Քանի որ դատարանի նախագահի կողմից գործերի բաշխման կարգի չի պահպանվել, ուստի կրկին ակնհայտ է, որ չի ապահովվել Աղվան Հովսեփյանի իրավունքների արդյունավետ պաշտպանության իրավունքը, օրենքի հիման վրա ստեղծված անկախ եւ անաչառ դատարանի կողմից գործի՝ արդարացի քննության իրավունքը»։

Դատական նիստը կշարունակվի վաղը՝ 15։00-ին։ Նշենք, որ դատարանին ներկայացվելու է Աղվան Հովսեփյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը։

Ըստ մեղադրանքի՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու եւ այլ ձեւով հովանավորելու հետ: Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր