00:00:00

Հույժ գաղտնի. ՊՆ-ին 7 միլիոն դրամ է հատկացվել՝ բյուջեով չնախատեսված ծախսերի համար

23:08, 01 մայիս 2022 Իրավական

Պաշտպանության նախարարությանը Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 7 միլիոն դրամ՝ բյուջեով չնախատեսված ծախսերի իրականացման համար։

Որոշումը գործադիրն ընդունել է ապրիլի 28-ի նիստում. Օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկում ներառված նախագիծը հիմնավորել են, թե գումարն անհրաժեշտ է պաշտպանական կարիքների բավարարման համար:

Կառավարության ընդունած որոշումն իր մեջ հույժ գաղտնի կետ է պարունակում։

Նշենք, որ Ֆինանսների նախարարությունը ևս 7 միլիոն դրամ հատկացման վերաբերյալ իր առարկությունները ներկայացրել է հույժ գաղտնի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր