00:00:00

Ծանր վիրավորանքը տխրահռչակ հոդվածը ՍԴ-ն ճանաչել է սահմանադրական. Ռոբերտ Հայրապետյան

20:11, 29 ապրիլ 2022 Իրավական

Ծանր վիրավորանքը տխրահռչակ հոդվածը ՍԴ-ն ճանաչել է սահմանադրական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ մարտի 21-ին Մարդու իրավունքների նախկին պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ մեկ օր անց Սահմանադրական դատարանը քննելու է ՀՀ Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի կամ, ինչպես ընդունված է ասել, ծանր վիրավորանքի հոդվածի սահմանադրականությունը, որ դեռ անցյալ տարի հոկտեմբերի 13-ին էր ներկայացրել:

«ՍԴ-ն այս հոդվածը պետք է ճանաչի հակասահմանադրական և Կառավարությանն ու ԱԺ-ին հանձնարարի, որ գնան ու ճիշտ մեթոդներով պայքարեն վիրավորանքի ու հայհոյանքի արատավոր երևույթների դեմ ու Քրեական օրենսգիրքը չօգտագործեն քաղաքական նպատակների համար: Անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է այս հոդվածի սահմանադրականությունը հիմնավորվել»,- պնդել էր նախկին ՄԻՊ-ը՝ ներկայացնելով իր այդ պնդման հիմնավորումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր