00:00:00

«Այսօր հանցագործության մասին հաղորդում է գնալու երեք դեպքով». Արա Զոհրաբյանը՝ Փաշինյանի ծաղրանկարով էր

12:56, 29 ապրիլ 2022 Իրավական

Հանրապետության հրապարակում այսօր՝ ապրիլի 29-ի առավոտյան բողոքի ակցիա է տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարներով:

«Զարթոնք» կուսակցության նախագահ, փաստաբանների պալատի նախկին ղեկավար Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն թույլ չեն տալիս անցնել կառավարության շենքի մոտով, քանի որ իր ձեռքին կա Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարը. «Սա նշանակում է, որ այս պահին ոստիկաններիմիջամտությամբ խոչընդոտվում է ազատ խոսքի իրավունքը: Սա նույնիսկ ամենաբռնատիրական երկրներում այսպիսի բան երեւի չէր լինի: Այսինքն մարդը ծաղրանկարով միայնակ, որը չի համարվում հավաք, այս պայմաններում խոչընդոտվում է իմ ազատ տեղաշարժի իրավունքը»,-ասաց նա՝ հավելելով, որ ոստիկանները փողոցում տեսել են իրենց շարժման անդամներից Վահագն Չախալյանին, մոտեցել են ու ապօրինի ձերբակալել են առանց որեւէ պատճառի:

«Արդեն երրորդ անգամ է, որ մեր գործընկերներին ապօրինի ձերբակալում են: Այսօր հանցագործության մասին հաղորդում է գնալու երեք դեպքի համար՝ այսօր առավոտյան, երեկ եւ երեկ չէ առաջին օրը»,-ասաքց նա:

Այդ պահին քիչ այն կողմ կարմիրբերետավորները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:

Մի երիտասարդ, որին ուժով ուզում էին մտցնել ոստիկանական մեքենան, անընդհատ կրկնում էր՝ «ազատագրվենք ստից ու ստախոսներից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր