00:00:00

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստն ընդհատվեց. Վկաներից մեկի հարցաքննությունն անհնարին էր, մյուսը չէր ներկայացել

15:20, 28 ապրիլ 2022 Իրավական

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը:

Այսօրվա դատական նիստին նույնպես նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է: Վկաների հարցաքննման փուլն է: Առաջինը հարցաքննվեց վկա Քոչարյանը, ով չէր ճանաչում ոչ ամբաստանյալներին, ոչ փաստաբաններին, և ոչ էլ մեղադրող դատախազին:

Վերջինս վառելիքի մատակարար է, եղել է «դիզելի գործով» վառելիքի մատակարարման մրցույթի մասնակիցներից:

«Մրցույթը կայացավ, և թեպետ մեզ Գյուղնախարարությունից չէին տեղեկացրել՝ հաղթել ենք թե ոչ, սակայն պարզ էր, որ անցողիկը պետք է լիներ լիտրը 420 դրամի առաջարկը»,- ասաց վկա Քոչարյանը՝ հավելելով, որ օրեր անց իրեն է զանգահարել հաղթող Խաչիկ Մանուկյանը և առաջարկել գնել իր մոտ եղած դիզվառելիքի խմբաքանակը. Ինքը մերժել է:

Ըստ նրա՝ դրանից մի քանի օր անց իրենք տեղեկացել են, որ անցողիկը եղել է 450 դրամը, Խաչիկ Մանուկյանը հրաժարվել է, և վառելիք կմատակարարի «Ֆլեշ» ընկերությունը:

Քանի որ վկա Քոչարյանը լսողության խնդիրներ ուներ, հարցաքննությունը անհնարին դարձավ: Վկան չէր լսում հարցերը, ասաց, որ մայիսի 4-ին սարքը կլինի Երևանում:

Դատավոր Միսակյանն առաջարկեց հարցաքննությունը շարունակել այն ժամանակ, երբ լսողական սարքը կլինի նրա մոտ: Ոչ ոք առարկություն չուներ: Դատական նիստը նշանակվեց մայիսի 19-ին՝ ժամը 14:30-ին:

Հաջորդ վկան՝ Եղիշե Վարդանյանը, չէր ներկայացել նիստին: Դատարանը որոշեց կոնկրետ միջոցներ ձեռնարկել նրա ներկայությունն ապահովելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր