00:00:00

Վլադիմիր Գասպարյանը գտնվում է Հայաստանում

14:32, 28 ապրիլ 2022 Իրավական

Վլադիմիր Գասպարյանը գտնվում է Հայաստանում և ընդամենը օրեր առաջ անձամբ մասնակցել է քրեական գործի շրջանակներում կատարված համապատասխան քննչական և այլ դատավարական գործողություններին։ Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

«Հաշվի առնելով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվող ոչ հավաստի լուրերն ու մեկնաբանություններն այն մասին, թե քրեական գործով մեղադրյալ` ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև վերը նշված ապատեղեկատվության տարածումը կանխելու և այն ավելորդ շահարկումների թեմա չդարձնելու համար անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ Վլադիմիր Գասպարյանը գտնվում է Հայաստանում և ընդամենը օրեր առաջ անձամբ մասնակցել է իր վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում կատարված համապատասխան քննչական և այլ դատավարական գործողություններին: Վերջինիս ելքը Հայաստանի Հանրապետությունից սահամանափակված է»,- նշված է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր