00:00:00

«Եթե ունենք ՄԻՊ, ապա հրավիրում եմ վերջինիս ուշադրությունը». Արսեն Բաբայանը տեղեկացնում է՝ քաղաքացիներին բերման են ենթարկել բիրտ ուժի կիրառմամբ

11:35, 26 ապրիլ 2022 Իրավական

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է, որ ըստ ստացված վերջին տվյալների Աբովյան-Կորյուն խաչմերուկից ապօրինի ձերբակալվել են մոտոերթի մասնակիցներ Մարտին Բադալյանը (Քանաքեռ-Զեյթունի ՈՍ բաժին), Արթուր Հարությունյանը և Տիգրան Ղարիբյանը (Կենտրոնի ՈՍ բաժին):

«Ձերբակալության կադրերը վկայում են, որ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները այդ անձանց ձերբակալելու իրավաչափ հիմք չունեին, իսկ ապօրինի ձերբակալությունը կատարում են ֆիզիկական բիրտ ուժի կիրառմամբ:
 
Մասնավորապես, իրազեկման ակցիայի մեքենայի վարորդին, ով որևէ դիմադրություն ցույց չտվեց, մեքենայից իջեցնելուց կոշտ ֆիզիկական բռնություն կիրառելով տապալեցին հատակին:
 
Եթե ունենք ՄԻՊ, ապա հրավիրում վերջինիս ուշադրությունը: 
 
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ փաստաբանները իրենց նախաձեռնությամբ արդեն ուղեևորվել են ոստիկանության բաժիններ», - գրել է Արսեն Բաբայանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր