Շառլ Ազնավուրի հրապարակից շարժվելու ենք Կառավարության շենքի մոտ, այդ ոճրագործներին նվեր ենք հանձնելու, ասելու ենք նրանց մասին այն, ինչ մտածում ենք, որից հետո շարժվելու ենք Դատախազություն՝ ներկայացնելու մյուս ծնողների կողմից ներկայացված փաստաթղթերը և ստորագրությունները, որոնք հավաքվել են ծնողների և հարազատների կողմից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված, Ցորի զորամասի զինծառայողներից մեկի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանը։
Ծնողները նշեցին, որ Փաշինյանի ելույթի մեջ կար զանգվածային սպանության մասին խոստովանություն և դիմելու են Հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի գործը առանձնացվի և քննվի առանձին։
Ծնողներից Եղիշե Զաքունցը նշեց, որ իրենց պահանջն է, որ Նիկոլ Փաշինյանը և մյուս ՔՊ-ականները հեռանան և օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կրեն։