00:00:00

Խարդախության նոր մեխանիզմ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով

06:28, 26 ապրիլ 2022 Իրավական

Այսօր Հայաստանում գլուխ է բարձրացնում խարդախության նոր մեխանիզմ, որին տեղյակ լինելը կօգնի զոհ դառնալուց: Այս մասին տեսանյութ է տարածել ոստիկանությունը:

Խարդախները գրոհը ձեռնարկում են սոցցանցերում՝ մարդկանց մոտ հոգեցունց պատմություններով առաջացնելով խղճմտանք,  որոգայթը գցելով դյուրահավատ քաղաքացիներին:

Այսօր խարդախությունների գերակշիռ մասը կատարվում է հենց համացանցի միջոցով. «Խարդախները սոցցանցերում ստեղծում են կեղծ էջեր, ներկայանում են որպես հին ծանոթ կամ վաղեմի բարեկամ, ներկայացնում մի իրավիճակ, երբ շտապ անհրաժեշտ է մինչև 30 հազար դրամ, եւ տալիս են իրենց էլեկտրոնային դրամապանակի հաշվեհամարը:

Հիմնականում թիրախ են ընտրվում արտերկրում ապրող քաղաքացիները, որոնց համար դժվար է ստուգել գումար խնդրողի ասածների իսկությունը»,-նշում են ոստիկանությունից։

Իրավապահները խորհուրդ են տալիս մինչև գումար փոխանցելը կապվել մտերիմի, մանկության ընկերոջ հետ՝ պարզելու նա՞ է գումար խնդրում, թե՞ նրա անվան տակ թաքնված խարդախը։

Առավել մանրամասն տեսանյութում.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր