00:00:00

Սերգեյ Բագրատյանի որդին ազատ արձակվեց. նրան մեղադրանք է առաջադրվել

11:17, 18 ապրիլ 2022 Իրավական

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ 27-ամյա Շանթ Բագրատյանը, քիչ առաջ ազատ է արձակվել։ Այս մասին Irakanum.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Ըստ շրջանառվող լուրերի՝ նա մեղադրվում է ապրիլի 2-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու եւ մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։

Նշենք, որ Վահե Ասատրյանը նույնպես ձերբակալված է եղել, որը քիչ առաջ ազատ արձակվեց։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Գազալցակայանի տնօրենին նույնպես մեղադրանք է առաջադրվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր