Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն իրեր առաջ հայտարարեց, որ հնարավոր էր առանց պատերազմի, առանց զոհերի ունենալ այն իրավիճակը, որն այսօր կա։
Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում Օսիպյանը, պատասխանելով հարցին՝ արդյ՞ք այս հայտարարությանը չպետք է հետևեն իրավապահների գործողությունները, հայտարարեց, որ այստեղ արդեն լուրջ մոտեցում է անհրաժեշտ․ «Իրավաբանները պետք է հասկանան և այդ թվում զավակ կորցրած ծնողները պետք է դա նկատի ունենան՝ հետագա իրավական քայլերի մասին»։
Ինչ վերաբերում է երեկվա ոստիկանական գործողություններին՝ Օսիպյանը ոստիկաններին կոչ արեց առաջնորդվել միայն օրենքով, սխալ հրամաններ չկատարեն, քանի որ նման դեպքերում ուշ թե շուտ պատասխանատվություն են կրելու։