00:00:00

Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Ալեն Սիմոնյանի բավարարված հայցը՝ մերժելով Նարեկ Մանթաշյանի բողոքը

15:25, 12 ապրիլ 2022 Իրավական

Վերաքննիչ դատարանն ապրիլի 7-ին ուժի մեջ է թողել Ալեն Սիմոնյանի հայցի հիման վրա կայացրած՝ Առաջին ատյանի դատարանի վճիռը: Դատարանը պարտավորեցրել է Նարեկ Մանթաշյանին վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար հրապարակային ներողություն խնդրել, հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները: Դատարանը պարտավորեցրել է հերքել Մանթաշյանի ֆեյսբուքյան էջի 29.05.2020 թվականի գրառումից կատարված մեջբերման մեջ տեղ գտած վիրավորական արտահայտությունները՝ հրապարակելով հետևյալ տեքստը. «Ես՝ Նարեկ Նահապետի Մանթաշյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Ռոբերտի Սիմոնյանից…»: Այս մասին հաղորդում է ԱԺ նախագահի մամուլի խոսնակը

Ներողությանը հաջորդում է արված վիրավորական արտահայտությունների բառացի հերքումը: Դատարանը պարտավորեցրել է նաև տեքստը հրապարակել alternativ.am կայքում, իսկ անհնարինության դեպքում՝ առնվազն 1000 տպաքանակ ունեցող լրատվության միջոցում կամ նման լրատվության միջոցի կայքում այնպես, որ այն իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հրապարակման ժամի առումով չզիջի alternativ.am կայքի՝ «Իրենց անգրագիտությունն ի ցույց են դնում նաև ՄԻԵԴ կարծիքների վերլուծությամբ. Ն. Մանթաշյանը՝ Ա. Սիմոնյանին» վերնագրով հրապարակմանը:

 

Դատարանը վճռել է Նարեկ Մանթաշյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար հասցված ոչ նյութական վնասի հատուցման գումար, 8.000 (ութ հազար) ՀՀ դրամ՝ որպես վերջինիս կողմից նախապես կատարված դատական ծախս, պետական տուրքի գումար, ինչպես նաև 170.000 (մեկ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս, փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր