00:00:00

Վահագն Ալեքսանյանի օգնականը վիրավորել է լրագրողներին

15:15, 12 ապրիլ 2022

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի օգնականն այսօր ԱԺ-ում վիրավորել է լրագրողներին։ Irakanum.am-ին պատմեցին, որ Ալեքսանյանի օգնականներից մեկը անցնելով խորհրդարանի միջանցքով և տեսնելով լրագրողներին նրանց հասցեին վիրավորական արտահայտություն է հնչեցրել։ Պատգամավորի օգնականը «դիշովկա» է անվանել լրագրողներին։

Մենք տեղեկացանք, որ Ալեքսանյանի «անզուսպ» օգնականը, որը անվայելուչ խոսքերը հետը տանում է խորհրդարան հասարակական հիմունքներով է աշխատում, սակայն միջադեպի մասին ԱԺ ղեկավարությունը տեղյակ է և նրան հայտարարվել է բանավոր նախազգուշացում։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ Հարցին, թե միայն բանավոր զգուշացումով է բավարարվելու խորհրդարանի ղեկավարությունը, Խաչատրյանն ասաց, թե հիշյալ աշխատակիցը հասարակական հիմունքներով է աշխատում, հետևաբար խորհրդարանն այլ անելիք չունի։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր