00:00:00

Տավուշում ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

17:19, 25 ապրիլ 2022 Իրավական

Ապրիլի 8-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Պառավաքար գյուղի տներից մեկում հայտնաբերել են ապօրինի պահվող «Կարաբին» տիպի ակոսափող հրազեն, «Կալաշնիկովի» ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 91 փամփուշտ և «Կարաբինի» նույն տրամաչափի 125 փամփուշտ:

Ըստ 66-ամյա տանտիրոջ, որի անվամբ որսորդական հրացան կա հաշվառված, «Կարաբինն» ու փամփուշտները ձեռք է բերել տարիներ առաջ։

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։

Հանգամանքները պարզվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր