00:00:00

Աննա Հակոբյանը վստահեցնում է՝ թերթը կքննադատի նաև իր ամուսնուն՝ Փաշինյանին, հիմքերի դեպքում

20:28, 15 մայիս 2018

«Այն մեկ շաբաթվա ընթացքում, որ իմ ամուսինը վարչապետ է, ես հասկացա, որ չկա օրենսդրական պահանջ, բայց կա հասարակական պահանջ, այնպես որ ես ի սկզբանե հույս ունենալով հրաժարվել դրա պահանջից, հասկացա, որ իրավունք չունեմ դրանից հրաժարվել»,-այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինի՝ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը՝ խոսելով առաջին տիկին լինել-չլինելու օրենսդրական կարգավորման մասին: Աննա Հակոբյանը նշեց, որ իրեն շատ հեշտ է հանդիպել, շուտով կներկայացվի այն ձևաչափը, որով կարող են դա կազմակերպել: «Ես կշարունակեմ լինել թերթի գլխավոր խմբագիր, և մեր թերթը կքննադատի բոլորին, եթե քննադատության հիմքեր տեսնի, այդ թվում վարչապետին: Ամեն ինչից առաջ ես լրագրող եմ, «Հայկական ժամանակն» ու մամուլն ինձ համար ամենակարևոր օղակն է վերահսկելու համար ցանկացած իշխանության ու կօգնի ինձ բոլոր առումներով այս նոր կարգավիճակում աշխատելու»,-նշեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր