Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Սաշա Կատվալյանը։ Այս մասին Irakanum.am-ին հայտնեցին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմից։ Մինչ այս վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը Դավիթ Թումանյանն էր:
Իսկ ահա Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ռոման Համբարձումյանը։
Կադրային այս փոփոխությունների մասին մենք գրել էինք ավելի վաղ։