Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով առաջիկայում կադրային որոշ փոփոխություններ են կատարվելու Երևանի վարչական շրջանների ղեկավարների պաշտոններում։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկության համաձայն` Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը կազատվի պաշտոնից։ Քաղաքային իշխանությունները քննարկում են Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակել Ռոման Համբարձումյանին։
Վերջինս ևս կարկառուն ՔՊ-ական է, ներկայումս աշխատում է Ծ-«Հայփոստ»-֊ում։ Միաժամանակ, քննարկումներ են ընթանում, ըստ որի` Սաշա Կատվալյանն էլ կնշանավի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։
Հիշեցնենք, որ այս վարչական շրջանի ղեկավարը Դավիթ Կարապետյանն էր, ով ազատվել է այդ պաշտոնից։ Ներկայումս թաղապետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Դավիթ Թումանյանը։
Irakanum.am