«Հայաստանի փրկարար-ոստիկան վետերանների միություն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շնորհակալություն է հայտնել «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին՝ համագործակցության շրջանակում ոստիկանության վետերանի ընտանիքին ծանր հիվանդության դեմ պայքարում աջակցություն ցուցաբերելու համար։
Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վետերանների նկատմամբ հոգատարությունն ու սոցիալական աջակցությունը, ինչպես նաև նրանց ընտանիքների կողքին լինելը միության կարևոր առաքելություններից են։
Կազմակերպությունն ընդգծում է, որ նման համագործակցության օրինակները հնարավորություն են տալիս համատեղ ուժերով աջակցել դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին և օգնել նրանց հաղթահարելու առողջական խնդիրները։