00:00:00

Վեհափառի եղբայրը և եղբորորդին չեն ազատազրկվի

17:25, 12 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, Վեհափառ Հայրապետի եղբորը դատապարտեց 2 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման, բայց որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան։

Իսկ Վեհափառի եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանին, դատապարտեց 3 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն  պատժի կիրառումը հետաձգեց՝ սահմանելով փորձաշրջան։

Նշենք, որ, ըստ մեղադրանքի, Ներսիսյանները մեղադրվում են նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու մեջ։

Կաթողիկոսի եղբոր ու եղբորորդու դեմ հաղորդում էր տվել Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի և ավագանու անդամի թեկնածու Հարություն Մկրտչյանը։

Գևորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ կիրառված է վարչական հսկողություն, արգելված է շփվել վարույթում ներգրավված անձանց հետ։

Ներսիսյանները իրավունք չունեն լքել Վաղարշապատի Ոսկեհատ համայնքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր